Վարչապետի որոշումներ

5 Մարտի 2013, 172 - Ա

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀՀ-ԵՄ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ 3-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Էներգետիկայի, միջուկային անվտանգության, տրանսպորտի և բնապահպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 3-րդ նիստը 2013 թվականի մարտի 21-ին Երևանում անցկացնելու կապակցությամբ արարողակարգային և այլ միջոցառումների, սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, նիստի անցկացման, դահլիճի վարձակալության հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 1817500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվությունների: