5 Մարտի 2013, 168 - Ա
Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ, Է. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գ. Բեգլարյանին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Գրիգորյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի խորհրդական Է. Հակոբյանին 2013 թվականի մարտի 6-8-ը գործուղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն՝ Եվրոպայի արբանյակային ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցելու համար։
2. Գ. Բեգլարյանի, Գ. Գրիգորյանի և Է. Հակոբյանի՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: