Վարչապետի որոշումներ

26 Փետրվարի 2013, 153 - Ա

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ, ԲՅՈՒՐՈՅԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահական կոմիտեի, բյուրոյի և մշտական հանձնաժողովի նիստերի՝ 2013 թվականի մայիսի 29-31-ը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 17332500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր