Վարչապետի որոշումներ

26 Փետրվարի 2013, 152 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1052-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 940-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1052-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Ղուկասյան» բառերը փոխարինել «Ա. Սահակյան» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բախշյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն» բառերով,
բ. «Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Վ. Բավեյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ» բառերով,
գ. «Ա. Պողոսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Մ. Մովսիսյան - «Ֆոտոն վարժարանի» տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Պ. Տոնոյան -Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստի-տուտի տարրական կրթության մանկավարժության և մեթոդիկայի ամբիոնի դոցենտ» բառերը փոխարինել «Ա. Մկոյան –Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր» բառերով: