21 Փետրվարի 2013, 144 - Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱՎԱԼՅԱՆԻՆ ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Ավալյանին 2013 թվականի փետրվարի 26-27-ը գործուղել Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն)՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ համատեղ հռչակագիրն ստորագրելու համար:
2. Ա. Հարությունյանի և Ա. Ավալյանի` Բեռլին գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Հարությունյանի և Ա. Ավալյանի` Բեռլին` մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բեռլին գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: