Վարչապետի որոշումներ

11 Փետրվարի 2013, 110 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3.1-ին կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի          N 1510-Ն որոշումը`
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանին պարգևատրել 2012 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականի արդյունքի (83.927 տոկոս) հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիա-կան, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով:
 

Արխիվ

2024

2023