Վարչապետի որոշումներ

13 Փետրվարի 2013, 121 - Ա

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի            ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերին համապատասխան` Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շուրջ Համաշխարհային բանկի պատվիրակության հետ բանակցություններ վարելու նպատակով`
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանն առաջարկվող 35 մլն ԱՄՆ-ի դոլարի վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարող հայկական պատվիրակության անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել հայկական պատվիրակության ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի նպատակներն ու իրականացման մանրամասները, ֆինանսավորման պլանը, լրացուցիչ ֆինանսավորման դրույթներն ու պայմանները և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:

Հավելված

Արխիվ

2024

2023