30 Հունվարի 2013, 68 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1063 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի N 908-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063 -Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Տ. Դավթյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար» բառերով,
բ. «Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը փոխարինել «Ս. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերով,
գ. «Ս. Նիկոյան -ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ս. Նիկոյան -ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)» բառերով,
դ. «Ա. Գյուրջյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Գյուրջյան -«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետ» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Ա. Հակոբյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Բալդրյան -«Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Կ. Թոռչյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ասպիրանտ» բառերը փոխարինել «Գ. Հարությունյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,
բ. «Շ. Իսայան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Կարախանյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
գ. «Մ. Մաթևոսյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Բաբուջյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,
դ. «Ա. Ճաղարյան -Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Հարությունյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող» բառերով,
ե. «Հ. Մամիջանյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Համբարձումյան - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկական ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով: