Վարչապետի որոշումներ

30 Հունվարի 2013, 70 - Ա

Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄԱԴՐԻԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանին 2013 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 1-ը գործուղել Մադրիդ (Իսպանիայի Թագավորություն)` ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և Իսպանիայի Թագավորության զբոսաշրջության պետական լիազոր մարմնի հետ համագործակցության, ինչպես նաև Իսպանիայի Թագավորության զբոսաշրջության պետական լիազոր մարմնի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման, իսպանական հյուրանոցային ցանցերի` հայաստանյան շուկա ներգրավման հետ կապված հարցերի քննարկման և Ֆիտուր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ա. Պետրոսյանի՝ Մադրիդ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի` Մադրիդ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:


 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր