Վարչապետի որոշումներ

22 Հունվարի 2013, 49 - Ա

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒ ԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԱՊՀ երկրների, Վրաստանի, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովների պաշտոնական պատվիրակությունների (26 մարդ)` Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, պաշտոնական ճաշի, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, հուշանվերների ձեռքբերման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր՝ 11396000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախահաշիվների: