Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2013, 45 - Ա

Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2013 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 25-ը ներառյալ։
2. Էդիկ Բարսեղյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանի վրա: