Վարչապետի որոշումներ

21 Հունվարի 2013, 36 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 9 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մաuին համապատասխան`
Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 14-ի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 9-Ա որոշման հավելվածը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Հատուկ հանձնարարություններով դեսպան» բառերով: