1 Մարտի 2006, 135 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 2005 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հակոբ Բալասյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ապահովել դրամական պարգևի հանձնումը: