18 Հունվարի 2013, 29 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1076-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ հաստատված կարգի 12-րդ կետի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի «Հա-յաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի N 522-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1076-Ա որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ երկրների վարչության Կենտրոնական Աuիայի երկրների բաժնի վարիչի պարտականությունները կատարող, խորհրդական Մարինե Հայրապետյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանին» բառերով: