17 Հունվարի 2013, 22 - Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ (ԲԺՇԿԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ, ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ, ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1913-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված ռազմավարական ծրագրի 2012-2016 թվականների միջոցառումների ցանկի 2-րդ կետի 1-ին ենթակետը՝
1. Ստեղծել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը հաստատելու մասին» N 739-Ն որոշմամբ ստեղծված Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողովի և 2011 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 963-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի միավորման միջոցով:
3. Սահմանել, որ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիuտերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մաuնակցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև՝ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ոլորտում ընդգրկված այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները (համաձայնությամբ):
4. Հաuտատել Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի, համընդհանուր լաբորատոր ցանցի գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների կիրառման հարցերով մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը հաստատելու մասին» N 739-Ն և 2011 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում մալարիայի ներբերումը և արմատավորումը կանխարգելելու միջգերատեսչական համակարգող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 963-Ա որոշումները: