Վարչապետի որոշումներ

17 Հունվարի 2013, 20 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 17-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի նիստի N 31 արձանագրության 14-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման N 2 հավելվածի 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաuտատել`
1) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային գործունեության կազմակերպական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և uոցիալական հարցերի նախարարության աշխատակազմը:
 

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր