Վարչապետի որոշումներ

28 Դեկտեմբերի 2012, 1301 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը և լրացուցիչ արձակուրդը` 2012 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2013 թվականի հունվարի 24-ը ներառյալ։
2. Հրանուշ Հակոբյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի վրա:
 

Արխիվ

2024

2023