Վարչապետի որոշումներ

11 Հունվարի 2013, 1 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


<<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի <<Գորիսի պետական համալսարան>> պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 551-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) <<Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ>> բաժնում`
<<Ն. Շափաղաթյան - Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)>> բառերը փոխարինել <<Դ. Կարապետյան - Գորիսի պետական համալսարանի որակի ապահովման կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)>> բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. <<Մ. Մինասյան - Գորիսի պետական համալսարանի <<Հայոց լեզու և գրականություն>> մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ>> բառերը փոխարինել <<Տ. Խաչատրյան - Գորիսի պետական համալսարանի <<Պատմություն>> մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ>> բառերով,
բ. <<Ա. Անդրանիկյան - Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական
մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող>> բառերը փոխարինել <<Ա. Դավթյան - Գորիսի պետական համալսարանի ճարտարագիտական մասնագիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող>> բառերով: