Վարչապետի որոշումներ

27 Փետրվարի 2006, 132 - Ա

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՌՈՏԱՑԻՈՆ ԿԱՐԳՈՎ ՓՈՓՈԽՎԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 141-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրի 3-րդ կետին համապատասխան`

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում ընդգրկված «ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի գործադիր գլխավոր տնօրենի, «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահի, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի նախագահի, «Լինք» ՍՊԸ-ի տնօրենի, «Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի և «Իսմա» ՍՊԸ-ի տնօրենի փոխարեն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից ընդգրկել «Միգմա» ՍՊԸ-ի տնօրենին, «Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրենին, «Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահին, «Էլեկտրոնային Հայաստան» հիմնադրամի տնօրենին, «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենին և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտորին և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի ապրիլի 4-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմի մասին» N 141-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման 1-ին կետում`

«ԱրմենԹել» ՀՁ» ՓԲԸ-ի գործադիր գլխավոր տնօրեն

«Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ի նախագահ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում» ՓԲԸ-ի նախագահ

«Լինք» ՍՊԸ-ի տնօրեն

«Ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Իսմա» ՍՊԸ-ի տնօրեն» տողերը փոխարինել

«Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն

«Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

«Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահ

«Էլեկտրոնային Հայաստան» հիմնադրամի տնօրեն

«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր» տողերով:

 

 

Արխիվ

2024

2023