Վարչապետի որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1288 - Ա

Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Թբիլիսիում ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոյի գրասենյակի հետ իրավական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի քննարկման և կոնկրետ քրեական գործով ԱՄՆ-ում իրականացված փորձաքննության եզրակացության ու տրամադրված իրեղեն ապացույցների ստացման նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 3-5-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: