27 Դեկտեմբերի 2012, 1279 - Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ՝ ՉԻԿԱԳՈ ԵՎ ԲՈՍՏՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի՝ 2012 թվականի մայիսի 19-23-ը Չիկագո և Բոստոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի։