Վարչապետի որոշումներ

27 Դեկտեմբերի 2012, 1278 - Ա

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 3-րդ փուլի վարկային համաձայնագրի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավար Գագիկ Բեգլարյանին ստորագրելու բանակցությունների արդյունքներով կազմված արձանագրությունը:

Հավելված

Արխիվ

2024

2023