Վարչապետի որոշումներ

25 Դեկտեմբերի 2012, 1274 - Ա

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ` ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Վենետիկի Մխիթարյան Միաբանության հետ համատեղ կազմակերպվող հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի` 2012 թվականի դեկտեմբերի 16-19-ը Իտալիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ։