Վարչապետի որոշումներ

20 Դեկտեմբերի 2012, 1259 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ կետով`
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանին պարգևատրել 100 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Այլ վարձատրություններ» հոդվածով: