27 Փետրվարի 2006, 131 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «բ» ենթակետի՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Սվերդլովսկի մարզի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտական և մշակութային համագործակցության համատեղ հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Գ. Ղարիբջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (համատեղ հանձնաժողովի հայկական մասի նախագահ)
Ա. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ
Ա. Սահրադյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Կ. Խոդիկյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ
Ա. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Հ. Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ
Վ. Թորոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ
Մ. Բաբայան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Ռուսաստանի բաժնի վարիչի պաշտոնակատար (համատեղ հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)