18 Դեկտեմբերի 2012, 1247 - Ա
Հ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻ՝ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Եվրոպայի օլիմպիական կոմիտեների 41-րդ գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 7-8-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: