Վարչապետի որոշումներ

18 Դեկտեմբերի 2012, 1246 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 556-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու մասին» N 556-Ն որոշման N 2 հավելվածում «Լ. Հունանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ» բառերը փոխարինել «Ռ. Վարդանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ» բառերով: