Վարչապետի որոշումներ

18 Դեկտեմբերի 2012, 1241 - Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Ա. Գևորգյանին 2012 թվականի դեկտեմբերի 13-18-ը գործուղել Ճապոնիա՝ միջուկային անվտանգության հարցերին նվիրված նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ա. Գալստյանի և Ա. Գևորգյանի՝ Ճապոնիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Գալստյանի` Ճապոնիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: