Վարչապետի որոշումներ

13 Դեկտեմբերի 2012, 1229 - Ա

Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ՝ ԿԱՐԼՍՐՈՒՀԷ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Փոքր հիդրոէլեկտրակայանները Վրաստանում և Հայաստանում. գերմանական ընկերությունների համար հնարավորությունները և հեռանկարները խորագրով սեմինարին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 4-6-ը Կարլսրուհէ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Լ. Շահվերդյանի` Կարլսրուհէ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: