Վարչապետի որոշումներ

11 Դեկտեմբերի 2012, 1224 - Ա

Ա. ԵՐԻՑՅԱՆԻՆ ԵՎ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար
Ա. Երիցյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ն. Գրիգորյանին 2012 թվականի դեկտեմբերի 10-11-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ ՆԱՏՕ-ի գործողությունների ստորաբաժանման քաղաքացիական արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի գործընկերների հետ համագործակցության պատասխանատուի առաջարկով «Դաշնակիցներ + Հայաստան + N» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ա. Երիցյանի և Ն. Գրիգորյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: