11 Դեկտեմբերի 2012, 1223 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել Արարատյան հարթավայրում գործող ձկնաբուծական տնտեսությունների տեխնիկական պայմանները և կիսափակ ջրօգտագործման համակարգի ներդրման հնարավորություններն ուսումնասիրող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` ուսումնասիրել ձկնաբուծական տնտեսությունների տեխնիկական պայմաններն ու կիսափակ ջրօգտագործման համակարգի ներդրման հնարավորությունները և մինչև 2013 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Արարատյան հարթավայրում գործող ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ ջրօգտագործման համակարգի ներդրման հնարավոր տարբերակների և ժամկետների վերաբերյալ` հաշվի առնելով ձկնաբուծական տնտեսությունների արտադրական ուղղվածությունը և հնարավորությունները: