Վարչապետի որոշումներ

6 Դեկտեմբերի 2012, 1216 - Ա

Կ. ԿՐԻՏՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի օրակարգերում ներառված հարցերի վերջնական համաձայնեցման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Կ. Կրիտյանի` 2012 թվականի դեկտեմբերի
3-7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Կ. Կրիտյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։