Վարչապետի որոշումներ

6 Դեկտեմբերի 2012, 1212 - Ա

Ս. ՊԱՊՅԱՆԻՆ ԴՈՀԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ս. Պապյանին 2012 թվականի դեկտեմբերի 4-8-ը գործուղել Դոհա (Քաթարի Պետություն)՝ «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի 18-րդ և Կիոտոյի արձանագրության կողմերի 8-րդ նստաշրջանների բարձրաստիճան պաշտոնյաների հավաքին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Պապյանի` Դոհա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի քարտուղարության հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Պապյանի` Դոհա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: