6 Դեկտեմբերի 2012, 1210 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 1191-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի նոյեմբերի 30-ի «Պատվիրակություն Բրյուսել գործուղելու մասին» N 1191-Ա որոշման 3-րդ կետի 4-րդ ենթակետում «աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված» բառերը փոխարինել «նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» բառերով: