Վարչապետի որոշումներ

29 Նոյեմբերի 2012, 1180 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵԽԻԿՈ ԵՎ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության զարգացման գործակալության հետ երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր քննարկելու նպատակով 2012 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 2-ը Մեխիկո (Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)՝ համաձայն N 1 հավելվածի, և 2012 թվականի դեկտեմբերի 2-4-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ համաձայն N 2 հավելվածի, գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն:
2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի՝ Մեխիկո և Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
3. Կ. Մարտիրոսյանի՝ Մեխիկո գործուղման, ինչպես նաև թարգմանության (օրական՝ 100000 դրամ) հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Մեխիկո և Փարիզ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հավելված

Արխիվ

2024

2023