4 Դեկտեմբերի 2012, 1202 - Ա
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին 2012 թվականի դեկտեմբերի 5-6-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Ա. Սարգսյանին 2012 թվականի դեկտեմբերի
4-7-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդակցության 32-րդ նիստին, Եվրասիական տնտեսական համագործակցության տրանսպորտային քաղաքականության խորհրդի հանդիպմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կանոնավոր ավտոբուսային փոխադրումները 2013 թվականին կազմակերպելու հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ա. Ավետիսյանի և Ա. Սարգսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Ավետիսյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։