3 Դեկտեմբերի 2012, 1198 - Ա
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանում մինչև 2013 թվականի ապրիլի 30-ը արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության ստեղծման նպատակով`
1. Ստեղծել արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպության հիմնադրման աշխատանքների համակարգման խորհուրդ և հաստատել խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Համակարգման խորհրդին` 1-ին կետով նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետին: