3 Դեկտեմբերի 2012, 1196 - Ա
Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ Ա. Գևորգյանին 2012 թվականի դեկտեմբերի 3-7-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն)՝ <<Ատոմային էներգետիկայի խաղաղ օգտագործման բնագավառում միջուկային, ռադիացիոն և ռադիոէկոլոգիական քաղաքականության ապահովման հայեցակարգի մշակման տարրերը>> ծրագրի աշխատանքային խմբի և <<ԱՊՀ մասնակից պետությունների ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում մինչև 2020 թվականը համագործակցության շրջանակային ծրագրի իրականացում>> ծրագրի համակարգող փորձագիտական խմբի աշխատանքներին մասնակցելու համար։
2. Ա. Գևորգյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում
Ա. Գևորգյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: