Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2012, 1193 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-գերմանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի դեկտեմբերի 6-8-ը Ֆրանկֆուրտ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Մարտիրոսյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում և Ֆրանկֆուրտի օդանավակայանում սպասարկման, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մուտքի արտոնագրերի և ապահովագրության գումարները, Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Դ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Ա. Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Է. Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Տ. Դավթյանինը, Հ. Պողոսյանինը, Գ. Բեգլարյանինը, Ա. Շահինյանինը, Հ. Բաբայանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Խ. Ադումյանինը` միայն ճանապարհածախսը և գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2012 թվականի դեկտեմբերի 6-ին՝ Երևան-Ֆրանկֆուրտ և 2012 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Ֆրանկֆուրտ-Երևան երթուղով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Ֆրանկֆուրտ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023