Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2012, 1190 - Ա

Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում պետությունների համագործակցությունը. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանի և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի դատախազ Ս. Մնացականյանի՝ 2012 թվականի դեկտեմբերի 5-8-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնության) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: