Վարչապետի որոշումներ

29 Նոյեմբերի 2012, 1188 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների 2-րդ տարածաշրջանային հանդիպմանը մասնակցելու նպատակով 2012 թվականի նոյեմբերի 22-25-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Աշոտյանի և Վ. Բավեյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սիմոնյանի և Հ. Թոքմաջյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար Երևանի պետական համալսարանի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հավելված

Արխիվ

2024

2023