29 Նոյեմբերի 2012, 1183 - Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարության միջև 2013-2015 թվականներին մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցության մասին» ծրագրի դրույթները, Հայ-իրանական բարեկամության օրերի անցկացման ծրագրի մանրամասները, գրական-թարգմանական և թատերական համատեղ նախագծերը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտում համատեղ հայտերը մշակելու և ներկայացնելու հետ կապված հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2012 թվականի նոյեմբերի 13-15-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։