Վարչապետի որոշումներ

27 Նոյեմբերի 2012, 1162 - Ա

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՍԱԼՈՆԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2012 թվականի նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 2-ը գործուղել Սալոնիկ (Հունաստանի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի կառավարիչների խորհրդի 9-րդ (հատուկ), տնօրենների խորհրդի 91-րդ և աուդիտ կոմիտեի 51-րդ նիստերին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի` Սալոնիկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Սալոնիկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: