27 Նոյեմբերի 2012, 1166 - Ա
Ա. ՕՍԻԿՅԱՆԻՆ ԵՎ Կ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանին և Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կ. Գևորգյանին (համաձայնությամբ) 2012 թվականի դեկտեմբերի 2-8-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ գնահատման 3-րդ փուլի համապատասխանության զեկույցի քննարկմանը մասնակցելու համար:
2. Ա. Օսիկյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին։
3. Ընդունել ի գիտություն, որ Կ. Գևորգյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Օսիկյանի՝ Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։