Վարչապետի որոշումներ

24 Փետրվարի 2006, 124 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 139-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի մարտի 5-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 139-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ցանկի`

ա) 6-րդ կետի «2005 թ. հուլիսի 2-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2006 թ. մարտի 2-րդ տասնօրյակ» բառերով.

բ) 7-րդ կետի «2005 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո` եռամսյա ժամկետում» բառերով:

Արխիվ

2024

2023