Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2012, 1157 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ գրատպության 500-ամյակի ծրագրերի շրջանակներում Բրիտանական թագավորական գրադարանում կայանալիք ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2012 թվականի նոյեմբերի 21-23-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցներից:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։