Վարչապետի որոշումներ

26 Նոյեմբերի 2012, 1155 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1053 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ֆրանկֆուրտ գործուղելու մասին» N 1053-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետի`
ա. 1-ին ենթակետից հանել «Խ. Ադումյանինը» բառերը,
բ. 1-ին ենթակետը «հուշանվերների ձեռքբերման» բառերից հետո լրացնել «թարգմանչական ծառայությունների» բառերով,
գ. 2-րդ ենթակետում «Վ. Ասոյանինը և Մ. Ավետիսյանինը» բառերը փոխարինել «Է. Հարությունյանինը» բառերով,
դ. 3-րդ ենթակետը «Ա. Հովհաննիսյանինը՝» բառերից հետո լրացնել «Խ. Ադումյանինը (միայն ճանապարհածախսը և գիշերավարձը)» բառերով.
2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ընդունել ի գիտություն, որ Ֆրանկֆուրտ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Ռ. Հարությունյանինը՝ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) Ա. Խաչատուրյանինը՝ Հայաստանի Հանրապետության ազգային մրցունակության հիմնադրամի միջոցների հաշվին.
3) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մյուս ծախսերը՝ համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին».
3) որոշման հավելվածում`
ա. հավելվածից հանել «Վ. Հովհաննիսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)», «Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար», «Մ. Ավետիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության դիվանագիտական բաժնի կցորդ» բառերը,
բ. որոշման հավելվածը «Ա. Խուդոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի խորհրդատու» բառերից հետո լրացնել «Է. Հարությունյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության կցորդ» բառերով: