26 Նոյեմբերի 2012, 1154 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և ելնելով Ալեքսանդր Արաքսմանյանի (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) գերեզմանի անհապաղ տեղափոխման անհրաժեշտությունից՝
1. Ստեղծել Երևանի Նուբարաշենի վարչական շրջանի «Արին Բերդ» պանթեոնում գտնվող Ալեքսանդր Արաքսմանյանի (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) գերեզմանի «Քաղաքային պանթեոն» կենտրոնական գերեզմանատուն տեղափոխման և վերահուղարկավորման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել Ալեքսանդր Արաքսմանյանի (Ալեքսանդր Արմենի Մանուկյան) վերահուղարկավորումը: