19 Նոյեմբերի 2012, 1130 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը`
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ և կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար հետևյալ անձանց`
1) պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝
Էդուարդ Ղազարյան - 1987-1989 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի
շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական
մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս
Գևորգ Բաղդասարյան - 1994-1999 թթ. Աշխատանքային կարմիր դրոշի
շքանշանակիր Խ. Աբովյանի անվան պետական
մանկավարժական ինստիտուտի ռեկտոր,
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի
ակադեմիկոս
Միսակ Դավթյան - 1999-2002 թթ. Խաչատուր Աբովյանի անվան
հայկական պետական մանկավարժական
համալսարանի ռեկտոր, ՀՀ գիտությունների
ազգային ակադեմիայի ակադեմիկոս
Արտուշ Ղուկասյան - 2002-2010 թթ. Խաչատուր Աբովյանի անվան
հայկական պետական մանկավարժական
համալսարանի ռեկտոր, ֆիզիկամաթեմատի
կական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2) խրախուսել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով`
Տիգրան Այվազյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի պրոռեկտոր,
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էդուարդ Էլբակյան - Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական
մանկավարժական համալսարանի խմբավարության և
ձայնադրման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ վաստա
կավոր արտիստ