Վարչապետի որոշումներ

21 Նոյեմբերի 2012, 1137 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1054-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի
N 975-Ն որոշման հավելվածի 10-րդ և 12-րդ կետերին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 921-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»
N 1054-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս.Գևորգյան -Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Ս. Կարախանյան -Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր» բառերով.
2) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում
«Մ. Սիրեկանյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Է. Ավետիսյան -Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերով, իսկ
«Ն. Տիգրանյան -Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերը` «Լ. Խաչատրյան -Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով: